Ճապոնիայում գրանցվել է եւս հինգ մարդ, որոնք վարակված են կորոնավիրուսի «բրիտանական» շտամով: Այդ մասին հաղորդում է Nikkei պարբերականը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությանը:
COVID-19-ի այդ տարբերակը հայտնաբերվել է Սայթամում եւ Տոկիոյում 40-60 տարեկան տղամարդկանց եւ կանանց մոտ: Նոր շտամը հայտնաբերվել է Սայթամում երեք մարդու մոտ: Նրանք աշխատանքի բերումով շփվել են վիրուսի շտամով ավելի վաղ վարակվածների հետ: Բոլոր նոր վարակվածները հոսպիտալացվել են:
Ճապոնիայում ընդհանուր առմամբ արդեն գրանցվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման 64 դեպք, հաղորդում է Գազետնա.ru-ն:




























