ԱՄՆ-ում հունվարին կորոնավիրուսով հոսպիտալացվել է 120 հազար մարդ, մահացել է 95 հազար մարդ: Սա ռեկորդային ցուցանիշ էր համավարակի մեկնարկից ի վեր, հայտնում է The Hill-ը` վկայակոչելով COVID Tracking Project-ը:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր դեկտեմբերին, երբ մահացել էր 77 հազար հիվանդ: Ներկայումս հիվանդանոցներում գտնվում է հաստատված ախտորոշմամբ 37 հազար մարդ:
ԱՄՆ-ն առաջին տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով. այն հայտնաբերվել է 26 միլիոն մարդու մոտ, որից 440 հազարը մահացել է:




























