Լվովի իշխանությունները որոշում են կայացրել օգտագործել սուրճի մրուրը` փողոցներում սառույցի դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով տեղի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը:

Այդպես, ըստ քաղաքապետարանի, աղացած սուրճը հղկիչ հատկություններ ունի, ավելի էժան է, քան հատուկ ռեագենտը եւ բարելավում է հողի որակը: «Սկանդինավիայի եւ Եվրոպայի երկրներում այգիներում այս կերպ են պայքարում սառույցի դեմ: Մտածեցի` ինչո՞ւ այդպես չանել մեզ հետ»,- պատմել է քաղաքի քաղաքապետի օգնական Իրինա Օրշակը:

Իրենց հերթին, տեղի բնապահպանները կարծում են, որ սուրճն անվտանգ է շրջակա միջավայրի համար. այն կարելի է ցանել խոտածածկի եւ ծառերի արմատների վրա` առանց որեւէ վնաս պատճառելու դրանց: Փորձի շրջանակներում իշխանությունները նախատեսում են աղացած հատիկներն սառույցի դեմ պայքարում օգտագործել առնվազն մի քանի շաբաթ` մինչեւ սառնամանիքների ավարտը: Հետագայում այս պրակտիկան կարող է կանոնավոր դառնալ: