Փետրվարի 2-ի նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական կողմը խիստ կաշկանդված հանգամանքներում է հայտնվել, երբ դատարանը բոլոր մասնակիցների` ամբաստանյալների, փաստաբանների եւ թարգմանիչների համար մեկ խոսափող է տրամադրել:
Այս հանգամանքի վրա առաջինն ուշադրություն հրավիրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Փաստաբանը դա որպես դատավոր Աննա Դանիբեկյանի կողմնակալ վերաբերմունքի դրսեւորումներից մեկը որակեց:
Նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը ենթադրեց, որ այս կերպ դատարանը փորձում է ֆիզիկական ճնշում գործադրել պաշտպանական կողմի եւ ամբաստանյալների վրա: «Թե՞ վախենում եք, որ առանց ձեր թույլտվության ինչ-որ բան կասենք: Ի՞նչ տպավորություն եք ուզում թողնել»,-





























