Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ի կեսօրին: Այս մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով կողմերի դիրքորոշումները:
Հիշեցնենք, որ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավորի ինքնաբացարկի մասին:





























