Կենտրոնական Եվրոպայում Բոդենի լճի մերձափնյա քաղաքներից մեկի հազարավոր բնակիչների համար COVID-19-ի դեմ պատվաստման կենտրոնի է վերասարքավորվել ուղեւորատար լայները: «MS Thurgau» լայները, նախատեսված 500 ուղեւորի համար, սովորաբար զբոսաշրջիկների եւ ուղեւորների էր տեղափոխում Եվրոպայում մեծությամբ երրորդ կղզու մերձափնյա գերմանական եւ շվեյցարական քաղաքների միջեւ, հայտնում է Reuters-ը:

Առաջիկա շաբաթներին այն շվեյցարական հյուսիսային քաղաքներին ծառայելու է որպես պատվաստման լողացող կենտրոն: Տարածաշրջանային իշխանությունները ընդգծել են նավի օգտակարությունը, քանի որ այն կարող է լողալ նավահանգստից նավահանգիստ, ինչի համար տեղացիներն այն անվանել են «պատվաստանյութային վապորետո»:

Շվեյցարիայում անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակման 1600-ից փոքր-ինչ ավելի նոր դեպք, որի հետեւանքով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 526 հազարի, իսկ կորոնավիրուսի արագ տարածվող տարբերակների քանակությունն ամեն շաբաթ կրկնապատկվում է: Մահացել է մոտ 8 800 մարդ:

MS Thurgau-ում կա պատվաստման երկու կայան, որոնք կարող են մեկ ժամում պատվաստել 24 մարդու կամ օրական 168 մարդու՝ յոթժամյա հերթափոխի ընթացքում: Նոր պատվաստանյութեր ստանալուն զուգահեռ՝ Շվեյցարիայում կայանների թիվը կարող է մեծանալ մինչեւ 8-ի: