Չորեքշաբթի առավոտյան արծաթի արժեքը կրկին սկսել է աճել՝ մեկ օր առաջվա անկումից հետո, ոսկին այս ընթացքում թանկանում է շուրջ 0,5 տոկոսով, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Նյու Յորքի Comex  բորսայում արծաթի մարտյան ֆյուչերսը թանկանում է 2,43 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 27,045 դոլար: Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը աճում է 0,47 տոկոսով կամ 8,65 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1841,95 դոլար:

Չորեքշաբթի արծաթը կրկին սկսել է թանկանալ: Երեքշաբթի մետաղի գնանշումը նվազել էր ավելի քան 10 տոկոսով՝ 2013 թվականից առաջին անգամ ունցիայի դիմաց 30 դոլար նիշին հասնելուց հետո, եւ վերադարձել է նախկին նիշերին: Երկուշաբթի արծաթը թանկացել էր 15 տոկոսով: