ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղար Ջեն Պսակիին մեղադրել են ԱՄՆ զինված ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով Politico-ն:
Ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել են այն մասին` արդյո՞ք Բայդենը որեւէ որոշում կայացրել Տիեզերական ուժերի (Space Force) ապագայի վերաբերյալ, որը ստեղծվել է նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությամբ:
«Вау, Space Force: Այն այսօրվա ինքնաթիռն է: Սա հետաքրքիր հարց է: Ես հաճույքով կխորհրդակցեմ մեր կոնտակտային անձի հետ Space Force-ում»,- պատասխանել է Պսակին:
Լրատվամիջոցները մամուլի քարտուղարի խոսքերը ոչ թե որպես Տիեզերական ուժերի անվանումը չիմանալ են որակել, այլ` որպես կատակ:
Politico-ն գրում է, որ, ըստ ամենայնի, Պսակին այս հարցը համեմատել է Air Force One-ի գունային սխեմայի վերաբերյալ նախորդ հարցի հետ:
«Սարսափելին այն է, թե ինչպես է Բայդենի մամուլի քարտուղարը արժեզրկում մեր բանակի մի ամբողջ ճյուղ` հանուն կատակի կամ սուր արտահայտության, որը, ես համոզված եմ, դուրս կգար Չինաստանին»,- ասել է սենատոր Մայք Ռոջերսը:





























