Ֆրանսիայում ոստիկանությունը օրգիա է ցրել, որին ավելի քան 80 մարդ էր մասնակցում, կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված պարետային ժամի խախտման համար:
Քոլեջիանայում սեքս-երեկույթին նվիրված էին խմիչքներ, պարեր եւ թեթեւ թմրանյութեր կային, հայտնում է Independent-ը: Ոստիկանությունը երեկույթին արձագանքել էր երեկոյան 21:00-ին` Ֆրանսիայում պարետային ժամից երեք ժամ անց: Մտնելով պահեստ` ոստիկաններն օրգիա են հայտնաբերել:
«Միջոցառումն անցկացվել է պարետային ժամի խախտմամբ, խնդիրներ կային նաեւ դիմակների եւ սոցիալական հեռավորության հետ կապված»,- պարբերականին հայտնել է քննիչը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պարետային ժամի խախտման համար տուգանվել է 81 մարդ: Ոստիկանությունը երեք մարդու է հարցաքննել, ովքեր կասկածվում են օրգիայի կազմակերպման մեջ:



























