Դեմոկրատ օրենսդիրները, որոնք վարում են Դոնալդ Թրամփի իմփիչմենթի բերաբերյալ գործը, նախկին նախագահին խնդրել են ցուցմունք տալ հունվարի սկզբին իր համախոհների կողմից Կապիտոլիումի գրոհի փորձի ժամանակ ապստամբություն հրահրելու մեղադրանքով:

«Ես առաջարկում եմ ձեզ Սենատում ինփիչմենթի դատավարությունից առաջ կամ դրա ժամանակ երդվելուց հետո ցուցմունք 2021 թվականի հունվարի 6-ին ձեր վարքագծի վերաբերյալ»,- փետրվարի 9-ին կայանալիք Սենատի նիստից առաջ Թրամփին հղած նամակում գրել է դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինը:

Ռասկինը նամակը հղել է այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբանները հանձնել են մինչդատական գրություն, որում հերքել են այն պնդումները, որ նա խրախուսել է ԱՄՆ Կոնգրեսի վրա իր կողմնակիցների հարձակումը:

Թրամփը հաջորդ շաբաթ Սենատում կկանգնի դատարանի առաջ:

Ռասկինը Թրամփին առաջարկել է ցուցմունք տալ եւ խաչաձեւ հարցաքննության ենթարկվել փետրվարի 8-11-ը «երկու կողմի համար հարմար ժամի եւ վայրում»:

Ռասկինը զգուշացրել է, որ եթե Թրամփը, որը հիմա ապրում է Ֆլորիդայի Մար ա Լագոյի իր հանգստավայրում, հրաժարվի ցուցմունք տալուց, ինփիչմենթի գործով դատախազները կարող են դա վկայակոչել որպես նրա մեղքը հաստատող ապացույց:

Նա Թրամփին իր նամակին պատասխանելու ժամանակ է տվել մինչեւ ուրբաթ 17:00: