ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանին անվանել է Ամերիկայի ամենալուրջ մրցակիցը, բայց ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Չինաստանի հետ, երբ դա իր շահերից բխի:

«Մենք ուղղակիորեն մեզ վրա կվերցնենք այն մարտահրավերները, որոնք Չինաստանը նետում է մեր բարեկեցությանը, անվտանգությանը եւ ժողովրդավարական արժեքներին»,- ասել է Բայդենը՝ Պետդեպարտամենտ կատարած իր առաջին այցի ժամանակ ունեցած ելույթում:

«Մենք կդիմակայենք Չինաստանի տնտեսական չարաշահումներին, կդիմակայենք նրա ագրեսիվ գործողություններին, որպեսզի հետ մղենք Չինաստանի հարձակումը մարդու իրավունքների, մտավոր սեփականության եւ համաշխարհային կառավարման վրա»,- ասել է նա: «Բայց մենք պատրաստ ենք աշխատել Պեկինի հետ, երբ դա բխի Ամերիկայի շահերից»: