Tesla-ն իր ներդրումային քաղաքականության շրջանակներում մոտ 1,5 միլիարդ դոլար է ներդրել բիթքոինների մեջ եւ նախատեսում է շուտով թվային արժույթն ընդունել որպես ավտոմեքենաների համար վճար, հաղորդում է AP-ն:

Կալիֆոռնիական ընկերությունը նշել է, որ թվային արժույթի մեջ եւ այլ «այլընտրանքային պահուստային ակտիվներում» իր ներդրումները կարող են աճել:

Bitcoin-ն աճել է 14%-ով եւ, կարծես, ոչ երկար ժամկետով հասել է նոր ռեկորդային առավելագույնի: Tesla-ի բաժնետոմսերը նույնպես աճել են:

Անցյալ ամիս Tesla-ն իր չորրորդ եռամսյակի եկամուտների եւ վնասների մասին հաշվետվության մեջ հայտարարել էր, որ ունի դրամական միջոցներ եւ 19,4 միլիարդ դոլարի չափով դրանց համարժեքը: