Երկրարակյաց Ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը հաղթահարել է կորոնավիրուսն իր ծննդյան 117-րդ տարեդարձին ընդառաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Var-Matin-ը:

Պարբերականի համաձայն` կորոնավիրուսը Ռանդոնի մոտ ախտորոշվել էր հունվարի 16-ին Տուլոնի ծերանոցներից մեկում: Նշվում է, որ կինը վիրուսն ասիմպտոմատիկ է տարել:

Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին: Երիտասարդ տարիներին նա դաստիարակչուհի էր, աշխատում էր հիվանդանոցում, ապա միանձնուհի էր դարձել եւ վերցրել էր քույր Անդրե անունը: 2019-ին իր ծննդյան օրը նա անձնական նամակ եւ օծված տերողորմյա էր ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսից:

Աշխարհի ամենատարեց բնակիչը պաշտոնապես ճանաչվել է ճապոնուհի Կանե Տանակա, ով ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Ռանդոնը երկարակյացների վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը: