ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Netflix-ում խոհարարական շոու է թողարկում երեխաների համար:

Առաջին հաղորդումը կթողարկվի մարտի 16-ին: Շոուի գլխավոր հերոսները կլինեն տիկնիկներ Waffles-ը եւ Mochi-ն, իսկ Միշել Օբաման կխաղա սուպերմարկետի տիրոջ դերը: Շոուն պատմում է խոհարար դառնալու նրանց ձգտման մասին:

Շոուի թեման կապված է Օբամայի՝ «Եկեք շարժվենք» արշավի հետ, որն ուղղված է մանկական ճարպակալման դեմ պայքարին: