Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան ընկնում է աճի չորս աճուրդային նստաշրջանից հետո, որը պայմանավորված է ամերիկյան արժույթի թուլացմամբ, վկայում են աճուրդների տվյալները, ներդրողներն ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ում գնաճի վիճակագրությանը, հայտնում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.29 տոկոսով կամ 5.35 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1837.35 դոլար: Արծաթի` մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.79 տոկոսով եւ կազմել 26.865 դոլար ունցիայի դիմաց:

Ոսկու գինն աճում էր վերջին չորս աճուրդային նստաշրջաններում, այդ ընթացքում մետաղը թանկացել էր 2.9 տոկոսով: Ոսկու ամրապնդումը կապված էր համաշխարհային խոշոր արժույթների նկատմամբ դոլարի թուլացման հետ: Ավելի թույլ դոլարը ոսկին ավելի էժան է դարձնում այլ արժույթներով ներդրողների համար:

Ներդրողներն ուշադրություն են դարձնում նաեւ չորեքշաբթի հրապարակված ԱՄՆ վիճակագրությանը: Այդպես, հունվարին երկրում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 1.4 տոկոսով` ինչպես եւ դեկտեմբերին` չնայած գնաճի մինչեւ 1.5 տոկոս արագացում էր սպասվում: Ոսկին ավանդաբար որպես գնաճային հեջավորման գործիք է հանդես գալիս: