Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 557-ով: Մահացել է 10 մարդ:

StopCov պաշտոնական կայքի համաձայն` համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 264.158 դեպք:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 639 մարդ լքել է քովիդ կլինիկաները, համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 256.024 հիվանդ: Մահացել է 3 321 մարդ: Օրվա ընթացքում անցկացվել է 21890 թեստ, այդ թվում` 13.380 հակագենի թեստ եւ 8510 ՊՇՌ: Ներկայումս 386 մարդ գտնվում է կարանտինում, 2083-ը` հիվանդանոցներում, 290-ը` քովիդ հյուրանոցներում:

 

​