Սթոունհենջի մոտակայքում վիճահարույց ճանապարհային թունելի կառուցմանը նախորդող հնագիտական աշխատանքները հանգեցրել են հնագույն գերեզմանների, այդ թվում՝ նորածնի ավելի քան 4500 տարվա մնացորդների, վանդակի եւ նախապատմական կավե ամանեղենի ու այլ գանձերի հայտնաբերմանը, գրում է Live Science-ը:
Գտածոներից մի քանիսը, հնարավոր է, օգտագործել են այն մարդիկ, ովքեր կառուցել են խորհրդավոր նեոլիթյան հուշարձանը, եւ այս բոլոր հայտնագործությունները ցույց են տալիս, որ այդ տարածաշրջանը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել տարբեր հին ժողովուրդներով:
Նախքան 2,4 միլիարդ դոլար արժողությամբ ստորգետնյա մայրուղու նախագծի իրականացումը սկսելը բրիտանական իշխանությունները հանձնարարել են Ուեսեքսի հնագիտական ինստիտուտին դրա վերեւում գտնվող հողի մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել:
Դա անելու համար հնագետները ուսումնասիրել են դաշտերը եւ 3 կմ երկարությամբ գոտու երկայնքով ստեղծել խրամատներ ու փոսեր՝ հնագիտական մնացորդներն ու արտեֆակտները ստուգելու համար:





























