Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 14185 նոր դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբն իր Telegram ալիքում:

Անցած օրվա ընթացքում բուժվել է 15 194 հիվանդ, մահացել է 430-ը:

Ռուսաստանում համավարակի ողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4.086.090 դեպք, առողջացել է 3.607.036 մարդ, մահացել է 80.520 մարդ: