Իսրայելցի բնապահպանները նախազգուշացնում են, որ ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ նավթատարի գործարքը սպառնում է Կարմիր ծովի հազվագյուտ մարջանի խութերին եւ կարող է հանգեցնել «հաջորդ էկոլոգիական աղետին», հայտնում է AP-ը:

Կարմիր ծովի Էյլաթի նավահանգստից հածանավերով մինչեւ նավթատար էմիրաթական հում նավթի տեղափոխման համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա վերջին Իսրայելի արաբական երկրի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, եւ այն ուժի մեջ կմտնի մի քանի ամսվա ընթացքում:

Անցյալ շաբաթ ակտիվիստները մոբիլիզացրել էին ուժերը այն բանից հետո, երբ փորձագետները նախազգուշացրեցին Էյլաթի նավահանգստում հնարավոր արտահոսքերի եւ հեղումների մասին, իսկ Իսրայելի Բնապահպանության նախարարությունը գործարքի վերաբերյալ «շտապ» բանակցություններ պահանջեց:

Հրեական պետությունը եւ ԱՄԷ-ն անցյալ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ կապեր էին հաստատել «Աբրահամի համաձայնագրի» շրջանակներում:

Դրան հետեւած հետագա գործարքներից մեկը փոխըմբռնման հուշագիր էր Իսրայելի պետական խողովակաշարային «Եվրոպա-Ասիա» ընկերության (EAPC) եւ MED-RED Land Bridge Ltd նոր կազմակերպության միջեւ, որը Աբու Դաբիի ազգային հոլդինգային ընկերության եւ իսրայելական մի քանի ընկերությունների համատեղ ձեռնարկություն է: