Ֆրանսիական բագետը շուտով կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում:

Ֆրանսիական հացթուխների կոնֆեդերացիան բագետը նշված ցուցակում ներառելու հայտ է ներկայացրել:

Նրանց խոսքով՝ սա կպաշտպանի սերնդեսերունդ փոխանցվող նոու-հաուն, ինչպես նաեւ կպաշտպանի բագետը աշխարհի «ինքնակոչներից»:

Ֆրանսիայի կառավարության 1993թ. որոշման մեջ ասվում է, որ «ավանդական» բագետները պետք է պատրաստվեն միայն չորս դասական բաղադրիչներից: Խմորի ֆերմենտացիան պետք է տեւի 15-20 ժամ` 4-6 աստիճանի պայմաններում:

Ֆրանսիայում ամեն օր վաճառվում է շուրջ 6 միլիոն բագետ: Բայց հացթուխների ֆեդերացիայի նախագահ Դոմինիկ Անրակտը ասել է, որ մշակութային սովորությունը սպառնալիքի տակ է, 1950-ականներից փակվել է շուրջ 30 000 թոնրատուն: