Ալեքսեյ Նավալնիի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները քննարկելիս պետք չէ «չկտրել կոճղը, որին ԵՄ-ն նստած է», հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսեյ Շալենբերգը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Նախարարը հիշեցրել է, որ երկուշաբթի Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի շուրջ իրավիճակի նկատմամբ «համաչափ արձագանքը»: Ակնկալվում է, որ դիվանագետները կխնդրեն Արտաքին կապերի եվրոպական ծառայությանը (EEAS) ներկայացնել անձանց եւ կազմակերպությունների ցանկ, որոնց մուտքը պատրաստվում են արգելել եւ ակտիվները սառեցնել:
Շալենբերգը նշել է, որ Ավստրիան կողմ է պատժամիջոցներին, սակայն նախազգուշացրել չափազանցված արձագանքի դեմ: Նրա խոսքով՝ պատժամիջոցների ցանկը պետք է գրագետ լինի քաղաքական առումով եւ հուսալի՝ իրավական տեսանկյունից:
Ավստրիացի նախարարի խոսքով՝ Բրյուսելը չպետք է հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից:
«Սահմանագծում այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, եւ երկխոսություն այնտեղ, որտեղ դա հնարավոր է»,-իր դիրքորոշումը պարզաբանել է Շալենբերգը:
Կայանալիք հանդիպման հիմնական հարցը «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման դեմ հնարավոր պատժամիջոցներն են: Ավստրիան եւ Գերմանիան, որոնց էներգետիկ ընկերությունները «Գազպրոմի» գործընկերն են այդ նախագծում, դեմ են խողովակաշարի դեմ պատժամիջոցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:





























