Microsoft-ը կմիավորվի եվրոպացի հրատարակիչների հետ, որպեսզի տեխնոլոգիական հարթակներին ստիպի վճարել նորությունների համար, հաղորդում է AP-ը:

Microsoft-ը եւ Եվրամիության նորությունների ինդուստրիայի 4 խոշոր լոբբիստական խմբեր հրապարակել են «շուկայական գերիշխող իշխանություն» ունեցող օնլայն հարթակների կողմից նորությունների կոնտենտի օգտագործման համար պարտադիր վճարների որոշման ուղղությամբ համատեղ աշխատանքի ծրագիրը:

Նրանք հայտարարել են, որ ոգեշնչվել են Ավստրալիայում առաջարկված օրենքից, որը տեխնոլոգիական հարթակներին կստիպի կիսվել եկամտով լրատվական ընկերությունների հետ, եւ որը ներառում է արբիտրաժի համակարգ վեճերի լուծման համար արդարացի գնով;

Անցած շաբաթ Facebook-ն արգելափակել է ավստրալացիների հասանելիությունը սոցցանցում նորությունների նկատմամբ՝ կապված սոցցանցում հրապարակվող նորությունների համար վճարելու մասին կառավարության որոշման հետ: