Նիդերլանդների ընդհանուր հետախուզության եւ անվտանգության ծառայության (AIVD) ղեկավար Էրիկ Աքերբոմը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայություններն ամեն օր որսում են հաքերների ՌԴ-ից եւ Չինաստանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամեն օր մենք որսում ենք հաքերների Չինաստանից, Ռուսաստանից, որոնք կոտրում են ընկերությունների եւ ուսումնական հաստատությունների համակարգիչները: Նրանց նպատակն է կենսական կարեւորություն ունեցող ենթակառուցվածքը, ինչպես օրինակ՝ ջրամատակարարում, բանկեր, հեռուստահաղորդակցային եւ էներգետիկ ցանցեր»,-ասել է նա Vu Magazine-ին տված հարցազրույցում: Ընդ որում, նա կիբերհարձակման որեւէ կոնկրետ օրինակ չի նշել:
2018 թվականին Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ ծառայությունները կանխել են Քիմիական զենքի արգելման հարցով կազմակերպության վրա հաքերային հարձակումը, որը, իբր, փորձել են կատարել ՌԴ 4 քաղաքացիներ: Ինչպես հայտնել է գերատեսչության ղեկավար Անկ Բեյլեվելդը, կասկածյալներին դիվանագիտական անձնագրերով արտաքսել են Նիդերլանդներից: ՌԴ ԱԳՆ-ն նման մեղադրանքն անվանել է «հերթական բեմադրված քարոզչական ակցիա» եւ ասել, որ «հակառուսական արշավը» լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին:





























