ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ԿՀՎ տնօրենի պաշտոնում առաջադրված Ուիլյամ Բյորնսը միշտ էլ հասկացել է երկխոսության կարեւորությունը Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ եւ շատ լավ ծանոթ է ռուսական սպեցիֆիկային, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նա միշտ շատ «հավասարակշռված» ամերիկացի է եղել, ով պաշտպանում էր իր երկրի շահերը, սակայն, միեւնույն ժամանակ, հասկանում էր երկխոսության կարեւորությունը Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Բյորնսը երբեք «հիմար բազե» չի եղել, եւ հիշեցրել է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան աշխատելիս նա իրեն որպես հմուտ դիվանագետ է դրսեւորել:
Մեկնաբանելով Բյորնսի խոսքերն այն մասին, որ աշխատանքը Ռուսաստանում ավելացրել է նրա սպիտակ մազերը` Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ «հերոնտոլոգիայից լավ չէ»: «Ուստի ես ձեռնպահ կմնամ սպիտակ մազերի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալուց»,- ասել է նա:





























