Messenger-ի խնդիրը գլոբալ է, Հայաստանի հետ կապ չունի: Բացի այդ` Հայաստանի թրաֆիքի անկում է արձանագրվել: Հավանական է, ինչ-որ ծառայություններ լավ չեն աշխատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դա միտումնավոր արգելափակումների հետեւանք է, թե ոչ, դժվար է ասել: Դա կարող է ծանրաբեռնվածության հետեւանք լինել: Կամ էլ երկուսը միասին: Ընդհանուր առմամբ ոչինչ չի փակվել, բայց շատ սերվերներ խափանումներով են աշխատել»,- ասել է Ս․Մարտիրոսյանը:

Նշենք, որ աշխարհում ինտերնետի արգելափակումները դիտարկող Netblocks.org կայքը Հայաստանում ինտերնետի սպառման սովորական ծավալների շուրջ 18% անկում է արձանագրել այսօր ժամը 14:00-ից։