Թուրքիայի շուրջ 20 000 քաղաքացի է փախել Հունաստան 2016 թվականի չկայացած ռազմական հեղաշրջման պատճառով, հաղորդում է Hürriyet-ը:
Հունաստան ժամանած 19 653 մարդկանց մեծամասնությունը մեղադրվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժմանն անդամակցելու մեջ, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Hürriyet-ի տվյալներով՝ Հունաստանին ապաստան ստանալու համար դիմած 9 000 թուրք քաղաքացիներից միայն 2 000-ն է հաջողության հասել, իսկ մնացած 7 000-ը դեռեւս չեն ստացել պատասխան: Թուրքիայի 697 քաղաքացիների հայտարարությունները մերժվել են:
Չհաջողված հեղաշրջման փորձից կարճ ժամանակ անց Թուրքիայի կառավարությունը սկսել է ճնշումներ Գյուլենի հետեւորդների դեմ, որը բնակվում է Միացյալ Նահանգներում: Ավելի քան 150 000 մարդ, այդ թվում՝ հազարավոր զինվորականներ հեռացնել կամ ազատվել են աշխատանքից, տասնյակ հազարավոր կասկածյալներ փախել են արտերկիր, այդ թվում՝ հարեւան Հունաստան:




























