Հանրապետության հրապարակում՝ Կառավարության դիմաց, աննախադեպ ոստիկանական ուժեր են կենտրոնացել։ NEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոստիկանները պատ կազմած միջանցք են բացել Կառավարության շենքի ելքից մինչև Հանրապետության հրապարակ, որով հավանաբար պետք է անցնի Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետության հրապարակին հարող փողոցները փակ են։
Երեկվանից լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ իշխանությունը ակտիվ վարչական ռեսուրս է օգտագործում Փաշինյանի աջակցության հանրահավաքին բազմամարդություն ապահովելու համար։ Ըստ տեղեկությունների՝ մարզային իշխանություններին հանձնարարվել է համայնքապետերի և դպրոցի տնօրենների միջոցով ապահովել իրենց բնակչության առավելագույն մասնակցություն։ Մասնավորապես՝ թելեգրամյան ալիքներում հայտնվել են սա ապացուցող ձայնագրություններ։ Այսօր էլ լրատվամիջոցների հետ զրույցում մարզերից եկած քաղաքացիները խոստովանել են, որ իրենց հատուկ ավտոբուսներով են բերել մայրաքաղաքա, նրանցից մեկը նույնիսկ ասել է, որ ավտոբուսն իրենց տներից է վերցրել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1–ի առիթով հանրահավաք է կազմակերպել Հանրապետության հրապարակում, որին կհաջորդի երթ։ Փաշինյանը նաև չի թաքցրել, որ սա ըստ էության իշխանությանը ժողովրդի աջակցությունը ցույց տալու հավաք է։
.jpg)
.jpg)
.jpg)





























