Տրանսպորտային անվտանգության վարչությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը ամերիկյան օդանավակայաններում ստուգել է 1,357 միլիոն ուղեւորի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականի մարտի 15-ից, քանի որ օդային փոխադրումները սկսում են վերականգնվել՝ համավարակի հետ կապված անկումից հետո, հայտնում է Reuters-ը:

COVID-19-ը նվազեցրել է ավիափոխադրումների պահանջարկը, ընդ որում՝ ամերիկյան ավիաընկերությունների ուղեւորների պահանջարկը 2020-ին ընկել է 60%-ով, իսկ այս տարվա հունվարին` 63%-ով:

Բայց պատվաստվող ամերիկացիների թվի աճի հետ վերջին շաբաթների ընթացքում ամրագրվող տոմսերի քանակը սկսել է աճել:

Ուրբաթ օրվա ցուցանիշները 38%-ով նվազել են՝ համեմատած մինչքովիդյան մակարդակի հետ: