ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը եւ նրա կինը՝ Կառենը, թոռնուհի ունեն: Այս մասին Կառեն Փենսը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այնքան ուրախ եմ հայտարարել մեր առաջին թոռան՝ Էյվերի Գրեյս Փենսի ծնվելու մասին, ով այս շաբաթ լույս աշխարհ է եկել մեր զարմանալի հարս Սառայի եւ որդու Մայքլի ընտանիքում: Փառք Աստծո, փոքրիկ Էյվերիի, նրա մայրիկի ու հայրիկի մոտ ամեն ինչ լավ է»,- գրել է Կառեն Փենսը:

Նա նաեւ հրապարակել է լուսանկար, որում ինքն է, իր ամուսին Մայք Փենսը եւ թոռնուհի Էյվերին։