Թվիրթերում Դոնալդ Թրամփի արգելքը կարող էր նրան ավելի շատ տխրեցնել, քան նախագահական ընտրություններում պարտությունը, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահի զարմուհի Մերի Թրամփը Business Insider պարբերականին:
Մերի Թրամփը, որը գրել է Դոնալդ Թրամփի եւ իր ընտանիքի մասին սկանդալային գիրքը, հայտարարել է պարբերականին, որ նախկին նախագահը «չէր մտահոգվում քաղաքականության մասին» եւ դրա փոխարեն շատ ավելի էր անհանգստանում որոշմամբ, որ Թվիթերն ընդմիշտ արգելել է նրան այցելել կայքը, ինչպես նաեւ PGA տղամարդկանց գոլֆ-տուրերի կազմակերպչի՝ 2022 թվականի գոլֆի չեմպիոնատից դուրս բերելու որոշմամբ, քան ընտրություններում պարտությամբ:
«Ես կարծում եմ, որ Թվիթերի արգելքն ու PGA-ի արգելքն իր գոլֆի ակումբում մրցարշավն անցկացնելու մասին, թերեւս, ամենավատն էր, ինչը տեղի է ունեցել նրա հետ վերջին չորս տարիներին»,-ասել է նա:
«Ինչպե՞ս է նա կարողանում առանց Թվիթերի: Քանի որ անգամ նա պետք է հասկանա, որ մարդիկ իրականում ուշադրություն չեն դարձնում նրա վրա այնպես, ինչպես նախկինում»,-ասել է նա:
«Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցության հետ այդ գործերն օգնում են նրան, քանի որ պատկերացրեք, եթե նա դա չունենար: Եթե նա դառնար այնքան անտեղի, որքան եւ մյուսները, ովքեր պարտություն են կրում ընտրություններում, ես կարծում եմ՝ նրա հոգեկան վիճակը կլիներ շատ ավելի տարբերվող»,-հայտարարել է Մերի Թրամփը:




























