Քուվեյթի էմիր, շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբախը կիրակի ուղեւորվել է Եվրոպա մասնավոր այցով ԱՄՆ-ում հաջողությամբ բուժզննում անցնելուց հետո, հաղորդում է Reuters-ը:

83-ամյա շեյխ Նավաֆն իշխանության էր եկել Քուվեյթում անցած տարվա սեպտեմբերին իր եղբոր՝ էմիր շեյխ Սաբախ ալ Ահմեդի մահից հետո:

Նա մեկնել էր ԱՄՆ մարտի 4-ին՝ այն ժամանակ, երբ նրա կառավարությունը փորձում է հաղթահարել  իրացվելիության ճգնաժամը, որն առաջացել է նավթի ցածր գների եւ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: