Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն իր տելեգրամյան ալիքում առաջարկել է սահմանել «կասկածելի հարուստների» բարձրացված հարկ Ռուսաստանում, հաղորդում է RT-ն:
«Պաշտոնյայի կարծիքով՝ անհրաժեշտ է ցուցաբերել օգնություն «կասկածելի աղքատ ընտանիքներին»: Առաջարկում եմ նախ սահմանել բարձրացված հարկ «կասկածելի հարուստների» համար»,-գրել է Պետդումայի պատգամավորը:
Նա նաեւ կոչ է արել վավերացնել ՄԱԿ-ի կոռուպցիայի հակազդման մասին կոնվենցիայի 20-րդ հոդվածը, որն ուժգնացնում է եկամուտների եւ ծախսերի համապատասխանության պահանջները:
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր «կասկածելի աղքատ» ընտանիքներին մանկական նպաստները կրճատելու ծրագրի մասին:
Ավելի ուշ աշխատանքի նախարարությունից պարզաբանել էին, որ կսկսեն հաշվի առնել անշարժ գույքը, շարժական գույքը 3-7 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին նպաստ տրամադրելու համար:




























