Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հրաժեշտի տեսաուղերձ է ձայնագրել նախքան սրտի վիրահատության համար հիվանդանոց գնալը: Ուղերձը տեղադրված է քաղաքական գործչի Facebook-յան էջում, հաղորդում է Լենտո.Ռու-ն:
«Չիմանալով՝ երբ կհանդիպենք հաջորդ անգամ, չիմանալով՝ կհանդիպե՞նք արդյոք՝ ես ցանկանում եմ ասել ձեզ, որ արել եմ ամեն ինչ ժողովրդին լավ ծառայելու համար»,-ասել է նա:
Super Express թերթի տեղեկություններով՝ Վալենսայի կարդիոստիմուլյատորում պայթել էր էլեկտրոդներից մեկը: Բացի այդ, պետության 78-ամյա նախկին ղեկավարն ունի դիաբետ եւ առողջության հետ կապված մի շարք այլ խնդիրներ:
Փետրվարին հաղորդվել էր, որ Վալենսան սկսել է փնտրել լրացուցիչ աշխատանք կորոնավիրուսի համավարակի պատճառով:





























