ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսա եւ Սպիտակ տան նախկին խորհրդական Ջարեդ Քուշները գովել է Իրանի հարցով նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը:

Քուշների տեսակետները The Wall Street Journal-ի հոդվածում զարմանալի են` հաշվի առնելով Թրամփի կողմից Իրանի հետ գործարքի վերաբերյալ քննադատությունները:

«Չնայած շատերին անհանգստացնում էր Բայդենի թիմի առաջարկը՝ աշխատել Եվրոպայի հետ եւ միանալ Իրանի հետ գործարքին, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ես դա համարում եմ խելացի դիվանագիտական ​​քայլ»,-գրել է Քուշները: Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը բացահայտել է Իրանի բլեֆը, դա եվրոպացիներին ցույց է տվել որ ԳՀՀԾ-ն «մեռած» է, եւ միայն նոր կառույցը կարող է ապագայում կայունություն ապահովել:

«Պարոն Թրամփն ասաց, որ Իրանը երբեք պատերազմում չի հաղթել, բայց երբեք չի պարտվել բանակցություններում: Այս բանակցություններում խաղադրույքները մեծ են, եւ Ամերիկան ​​ուժեղ հաղթաթուղթ ունի իր քաղաքականության շնորհիվ»,-գրել է նա՝ հավելելով, որ Իրանը ուժ է ցուցադրում, բայց նրա տնտեսական վիճակը ծանր է, եւ նա չի կարող պահպանել հակամարտությունը կամ անվերջ գոյատեւել պատժամիջոցների պայմաններում:

Քուշները, որը աշխատում էր Իսրայելի եւ Պարսից ծոցի մի քանի պետությունների եւ այլ երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու ծրագրի շուրջ, ամերիկացիներին հորդորել է «համբերատար» լինել, երբ գործը հասնի Իրանի հետ «նուրբ» բանակցություններին:

«Եթե Իրանի կողմից սպառնալիքը նվազի, ապա տարածաշրջանի ռազմական բյուջեները կարող են կրճատվել: Պատկերացրեք, թե քանի կյանք կարող է բարելավվել, եթե այս փողերը, համախառն ներքին արդյունքի հսկայական մասը ներդրվեն ենթակառուցվածքներում, կրթության մեջ, փոքր բիզնեսում եւ աղքատ համայնքներում»,-ասել է նա: