Ֆիննացի գիտնականները «օդից» ապագայի կերակուր արտադրելու մեթոդ են մշակել: Մշակողների խոսքով՝ այդ տեխնոլոգիան մարդկությանը կազատի մթերքների դեֆիցիտի սպառնալիքից: «Օդից» կերակուրի հիմնական հումքը դեղին ալյուրն է, որը 65 տոկոսով բաղկացած է Solein կոչվող սպիտակուցից: Այն սինթեզում են Solar Foods ֆիննական տեխնոլոգիական սթարթափի աշխատակիցները, հայտնում է Oane-ը:
Գիտնականների նախագիծը հետաքրքրել է Ֆինլանդիայի կառավարությանը, ուստի այն սուբսիդավորել են 25 մլն եվրոյով: Ալյուրը ստանալու համար օգտագործվում է հատուկ բիոռեակտոր, որն անհրաժեշտ է հեղուկ միկրոօրգանիզմների մանրացման համար: Այնուհետեւ սարք է մտնում ածխաթթու գազից եւ ջրածնից խառնուրդը, որից հետո գործարկվում է սննդարար նյութերի արտադրման գործընթացը, որոնք չորացնելուց հետո ստացվում է դեղին ալյուր: Փորձագետներն այս գործընթացը համեմատում են սպիրտային խմորման հետ, որի համար շաքար չի պահանջվում:
Հելսինկիի համալսարանից Ռիետա Կիվելան պնդում է, որ Solein-ի արտադրման տեխնոլոգիան իր նրբություններն ունի: Գիտնականներն, օրինակ, հիմա աշխատում են գործընթացը էկոլոգիապես մաքուր դարձնելու վրա: Բիոռեակտորը գործում է «կանաչ ամոնիակով», եթե հաջողվի ստանալ վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ապա հնարավոր կլինի խուսափել ածխածնի արտանետումներից: Դրանից բացի, հիմա «օդից» կերակուրն ունի դառը համ: Solein-ի հիմքով առաջին մթերքները մտադիր են թողարկել 2023 թվականին, այս նպատակով պայմանագիր է կնքվել հացաբուլկեղեն եւ հրուշակեղեն արտադրող Fazer ֆիննական ընկերության հետ, հավելել է Solar Foods-ի ղեկավար Փայսի Վայնիկան:





























