ԱՄՆ-ը բազմաթիվ ուղիներով փորձել է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, որպեսզի «նվազեցնի հակամարտության սրման ռիսկը», բայց պատասխան չի ստացել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջալինա Փորթերը, հայտնում է Reuters-ը:
«Հակամարտության սրման ռիսկը նվազեցնելու համար մենք փետրվարից մի քանի ուղիներով փորձել ենք կապվել Հյուսիսային Կորեայի կառավարության հետ: Մինչ օրս Փհենյանից ոչ մի պատասխան չենք ստացել: Սա տեղի է ունենում Հյուսիսային Կորեայի հետ մեկ տարուց ավելի ակտիվ երկխոսության բացակայության ֆոնին՝ չնայած ԱՄՆ-ի մի քանի փորձերին»:
Փորթերը չի հստակեցրել, թե Միացյալ Նահանգներին ինչպիսի լարվածությունն է տեսակն է անհանգստացնում Հյուսիսային Կորեայի կողմից, որը միջուկային զենք ունի:




























