ԱՄՆ-ն եւ Ճապոնիան Չինաստանին զգուշացրել են նրա «ապակայունացնող պահվածքի» մասին:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել են Ճապոնիա՝ տարածաշրջանային դաշինքները ամրապնդելու եւ Պեկինին ուղերձ հղելու նպատակով:

Տոկիոյում քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում Չինաստանի մանեւրների վրա:

«Չինաստանն օգտագործում է հարկադրանք եւ ագրեսիա՝ Հոնկոնգում ինքնավարությունը սիստեմատիկորեն խաթարելու համար, Թայվանում ժողովրդավարությունը, Սինցզյանում եւ Տիբեթում մարդու իրավունքները ոտնահարելու եւ Հարավային Չինաստանի ծովում ծովային պահանջները պաշտպանելու համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը»,-ասել է Բլինքենը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ պաշտոնյաները եւ նրանց ճապոնացի գործընկերները նախազգուշացրել են նաեւ, որ «Չինաստանի վարքը, որը չի համապատասխանում գործող միջազգային կարգին, ստեղծում է քաղաքական, տնտեսական, ռազմական եւ տեխնոլոգիական խնդիրներ»:

Քննարկվել են նաեւ այլ հարցեր՝ սկսած Մյանմայում հեղաշրջումից եւ վերջացրած Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների հետագա զարգացումից: