Իրավապաշպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դերասան, Նիկոլ Փաշինյանի աջակից Հովհաննես Ազոյանի  աղմկահարույց գրառմանը Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հրապարակման տակ:

«Սույն նիկոլական վաստակը՝ կոլոտ Հովոն, բացիեբաց թշնամու կոշիկներն է լիզում։ Իմ եղբայրներին ուղիղ եթերով մորթելու հրաման տվողի կոշիկներն է շան պես լիզում։ Իմ սրբությունները պղծելու հրաման տվողի կոշիկներն է շան պես լիզում։

Սա տեսնելիս ուրիշ ի՞նչ կարող է անցնել թեկուզ մի կաթիլ արժանապատվություն ու ինքնասիրություն ունեցող հայի մտքով, բացի «ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ» բացականչությունից։

«Վերջապես խաղաղություն եմ տեսնում Միսթր ալիևի երեսին...» Հովհաննես Ազօղլու»,- գրել է իրավապաշտպանը:

Նշենք, որ  Հովհաննես Ազոյանն այդ լուսանկարի տակ անգլերենով գրել է. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»։

Նշենք, որ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել իրենց ընտանիքի ճամփորդությունից։ Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։