Ատոմային էներգետիկան պետք է իր հաստատուն տեղն ունենա Հայաստանի էներգահամակարգում: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:
Նա հիշեցրեց, որ աշխատանքներ են տարվում մինչեւ 2036 թվականը Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման ուղղությամբ, այդ ընթացքում պետք է մշակել ծրագիր, որի նպատակն է կամ երկարացնել շահագործման ժամկետը կամ էլ շահագործել նոր կայան: Պաշտոնյան չբացառեց, որ կարող է ներդրվել փոքր հզորությամբ ԱԷԿ:
Մելքոնյանը հույս հայտնեց, որ երկրի էներգահամակարգն ուղղված կլինի դեպի արտահանում:
«Ծրագրվում է Հայաստանը էներգետիկ հաբի վերածել համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցով»,-եզրափակեց նա:




























