Google-ի` «cookies»-ն արգելափակելու որոշումը մտահոգել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Մեկ տարի առաջ Google Alphabet Inc-ը հայտարարել է, որ կարգելի որոշ ֆայլեր իր Chrome դիտարկիչում, որպեսզի բարձրացնի օգտատերերի գաղտնիությունը: Google-ը վերջին երկու ամսվա ընթացքում ավելի շատ մանրամասներ է հրապարակել, ինչը՝ առցանց գովազդային մրցակիցներին դրդել է բողոքել տվյալների հավաքագրման իր գործիքի կորստից:

4 աղբուրի խոսքով՝ արդարադատության նախարարության քննիչների հարցերը վերաբերել են նրան, թե ինչպես է Chrome-ի քաղաքականությունը, ներառյալ cookie ֆայլերի հետ կապված, ազդում գովազդային եւ նորությունների արդյունաբերության վրա:  Մասնավորապես, արդյոք Google-ն օգտագործում է իր Chrome դիտարկիչը մրցակցությունը նվազեցնելու համար` թույլ չտալով, որ մրցակցող գովազդային ընկերությունները օգտատերերին հետեւեն cookie ֆայլերի միջոցով:

Դա նշան է, որ պաշտոնյաները հետեւում են Google-ի նախագծերին համաշխարհային առցանց գովազդի շուկայում, որտեղ Google-ը եւ Facebook- ը վերահսկում են եկամտի շուրջ 54%-ը:

Աղբյուրներից մեկը նշում է, որ տարբեր ոլորտների ավելի քան մեկ տասնյակ ընկերությունների ղեկավարներ զրուցել են արդարադատության նախարարության քննիչների հետ: