Նախագահ Ջո Բայդենը չի զղջում, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է անվանել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հույս ունի շարունակել արդյունավետ հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Խոսքը ABC News-ին վերջերս Բայդենի տված հարցազրույցի մասին է: Երբ լրագրողը հարցրել է նախագահին՝ արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, Բայդենը պատասխանել է. «Համարում եմ»: Նա նաեւ ասել է, որ Պուտինը «կվճարի» իր չարանպատակ գործողությունների համար:
Հարցազրույցը հրապարակելուց անմիջապես հետո հայտնի է դարձել, որ ԱԳՆ-ը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանին կանչել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար:




























