Փարիզում եւ մի շարք այլ մարզերում մեկ ամսվա կարանտին է մտցվել: Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ սահմանափակումների խստացումը հետեւել է կորոնավիրուսի տարածման հստակ արագացմանը, եւ Ֆրանսիան այժմ գտնվում է երրորդ ալիքի մեջ, հայտնում է AP-ն:

Վարչապետի խոսքով՝ կարանտինը կներդրվի առավել տուժած 16 շրջաններում, այդ թվում՝ Փարիզում եւ նրա շրջակայքում: Այն ուժի մեջ կմտնի ուրբաթ կեսգիշերից:

Դպրոցները կմնան բաց, եւ մարդկանց կթույլատրվի տանից 10 կմ շառավղով մարզվել: Այս տարածքների բնակիչներին առանց հիմնավոր պատճառի արգելվում է մեկնել Ֆրանսիայի այլ շրջաններ: