Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 19-ին, ժամը 19:40-ի սահմաններում  Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին: 

Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասել են, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու են գտել եւ մեքենաները տեղափոխել են:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը: