AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվելուց հետո հիվանդանոց ընդունված Դանիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի երկու աշխատակիցներից մեկը մահացել է, շաբաթ օրը հաղորդել է Extra Bladet-թերթը։

«Դանիայի մայրաքաղաքի երկու աշխատակիցներ հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո նրանց մոտ ծանր ախտանիշներ են զարգացել: Աշխատակիցներից մեկը մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիայում պատվաստումից 14 օր հետո 60-ամյա կին է մահացել: Դանիան դադարեցրել է AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստումը եւ չի վերսկսել այն բանից հետո, երբ եվրոպական կարգավորիչը հայտարարել է, որ պատվաստանյութն անվտանգ է: Որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ: