BioNTech ընկերության գործադիր տնօրեն Ուգուր Շախինը համարում է, որ ամռան վերջում Եվրոպայի բազմաթիվ երկրներում եւ ԱՄՆ-ում կարիք չի լինի պահպանել լոքդաուն: Այդ մասին հաղորդում է Welt am Sonntag պարբերականը:

«Եվրոպայի բազմաթիվ երկրներում եւ ԱՄՆ-ում մենք, հավանաբար, ամռան վերջում կգրանցենք իրավիճակ, երբ այլեւս լոքդաունի կարիք չի լինի»,-հայտարարել է Շախինը:

Ընդ որում՝ նա հավելել է, որ մարդկությունը կկարողանա վերականգնել «իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը» առնվազն կեց տարի անց, հաղորդում է Gazeta-ը: