Ֆինլանդիայի կառավարությունը նախապատրաստում է հատուկ օրենք, որը թույլ կտա սահմանել երկրի առանձին շրջաներում պաշտպանիչ դիմակներ պարտադիր կրելը եւ տեղաշարժի սահմանափակումները կորոնավիրուսային վարակի տարածման բարձր տեմպերի պատճառով: Այդ մասին կիրակի հաղորդել է Helsingin Sanomat թերթը:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ կատավարությունը պատրաստվում է ներկայացնել նոր օրենք հաջորդ շաբաթվա սկզբում, որը կարող է ուժի մեջ մտնել յոթ օրվա ընթացքում, երբ այն փոխանցվի խորհրդարան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոր սահմանափակումները կվերաբերեն այն վայրերին, որտեղ առավել բարդ իրավիճակ է համավարակի կապակցությամբ՝ մայրաքաղաքային շրջանի մի քանի քաղաքներ, ներառյալ՝ Հելսինկին, ինչպես նաեւ Տուրկու քաղաքը: Միջոցները պետք է գործեն շուրջօրյա, միեւնույն ժամանակ այդ քաղաքների բնակիչներին կթույլատրվի, մասնավորապես, զբոսնել փողոցում: Սահմանափակումների գործողության ժամկետը, համաձայն օրինագծի, կարող է տեւել մինչեու երեք շաբաթ: Ընդդիմության կարծիքով՝ իշխանությունների մոտ կարող են դժվարություններ առաջանալ այն առնչությամբ, թե ինչ կերպով են նրանք վերահսկելու սահմանափակումների պահպանումը:
Բժիշկների խոսքով՝ Ֆինլանդիայում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ իրավիճակը շարունակում է վատթարանալ. մարտի 8-28-ը երկրում հայտարարվել երեքշաբաթյա կոշտ կարանտին:




























