Կիրակի Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել մարդկանց պայքարել կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ, ինչպիսին է մաֆիան ամբողջ աշխարհում՝ նախազգուշացնելով, որ հանցագործերն օգտագործում են կորոնավիրուսի համավարակն իրենց հետագա հարստացման համար, հաղորդում է Reuters-ը:
Դեկտեմբերին Փարիզի ոստիկանության Ինտերպոլի համակարգող ծառայությունը գլոբալ նախազգուշացում է արել այն մասին, որ կազմակերպված հանցավոր ցանցերը թիրախավորել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը: Մարտին հարավաֆրիկյան ոստիկանությունը հայտնաբերել է հարյուրավոր կեղծ պատվաստանյութեր եւ ձերբակակել չորս կասկածյալի:
«Մաֆիայի ներկայացուցիչները ներկա են աշխարհի տարբեր մասերում, եւ օգտվում են համավարակից, նրանք հարստանում են կոռուպցիայի հաշվին»,-ասել է Ֆրանցիսկոսը՝ կիրակի ցերեկն իր ելույթի ժամանակ, երբ Իտալիայում հարգանքի տուրք էին մատուցում կազմակերպված հանցավորությանը:





























