Այդ օպերացիայի ժամանակ ես այնտեղ չեմ եղել. իմ այսքան ժամանակվա վերլուծությունները ցույց են տալիս, որ ինձ Արցախից հանելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի պլանավորումը: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Լելե Թեփեի օպերացիայի մասին:

«Այդպիսի մի քանի օպերացիաներ, ավանտյուրա եւս փորձել են պլանավորել, իրականացնել, ես կանխել եմ իմ հնարավորության սահմաններում, գտել եմ ոչ նպատակահարմար: Հրմանատարությունը լսել է ինձ: Ինձ հանելուց մեկ օր հետո օպերացիան պլանավորվում է, երկրի վարչապետը գնում է այնտեղ, հաստատում պլանը՝ բանավոր, եւ սկսում են կիրառել: Արդյունքում մենք կորցնում ենք մեր ռեզերվն ու հարավային դարպասը հնարավոր չի լինում պահել, որտեղ հակառակորդը մխրճվում է: Դա իմ տեսակետն է:

Կարծում եմ, որ այդ օպերացիան եւս վերլուծության արժանի է, որպեսզի պարզ լինի, թե ռազմավարության արվեստի տառին ոչ համապատասխան օպերացիան ինչ արդյունքների է բերում: Ռազմարվեստին, մարտավարությանը հակառակ օպերացիա է պլանավորված եղել, եւ ի սկզբանե կանխատեսելի է եղել, որ այն հաջողություն չի կարող ունենալ»,-ասել է գեներալը: