Արեւմուտքի կողմից ռուսական հոգեւոր եւ բարոյական արժեքների ոչնչացմանը, պատմության կեղծմանը, էթնիկական կոնֆլիկտների հրահրմանը եւ անջատողականության եւ ազգայնականության գաղափարների խթանմանն ուղղված փորձեր են ձեռնարկում: Այս մասին Ուրալի դաշնային օկրուգում խորհրդակցության ժամանակ ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է RG-ն:
Նրա խոսքով՝ դրա համար ազգային սփյուռքը, էթնիկ համայնքները, հասարակական եւ կրոնական միավորումները ներքաշվում են տարբեր օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ազդեցության ուղեծրի մեջ՝ հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման, իշխանությունների գործունեության վարկաբեկման նպատակով:
«Արևմուտքի կողմից Ռուսաստանին խորթ իդեալների եւ նորմերի ներդրումը, տարբեր բարեփոխումների պարտադրումը դրսից սպառնում են սոցիալական ներդաշնակությանը, մշակութային ինքնիշխանությանը եւ քաղաքական կայունությանը»,- ասել է Պատրուշեւը:





























