Իսրայելի Նեթանիա քաղաքի բնակելի շենքերից մեկում  հունիսի 17-ի գիշերը պայթյուն է որոտացել: Երեք մարդ զոհվել է, 33-ը վնասվածքներ են ստացել: Վտանգ կա, որ փլատակների տակ եւս կարող են մարդիկ լինել:

Ըստ ոստիկանության` պայթյունը լուրջ վնաս է հասցրել նաեւ հարակից շենքերին, գրում է  Lenta.ru-ն:

Ակզբում ոստիկանությունը չի բացառել ահաբեկչության վարկածը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ պայթյունի պատճառը գազն է: Բնակիչները պատմել են, որ շրջակայքում գազի հոտ է տարածված: